Հաճախ տրվող հարցեր
1. Ինչ է Foodbox-ը
Foodbox-ը հարթակ է, որտեղ կարող եք գնել օրվա ընթացքում չվաճառված, բայց որակյալ սննդային փաթեթներ (բոքսեր) զեղչված գնով’ փրկելով սնունդը և խնայելով գումար։
2. Ինչ է բոքսը
Բոքսը գործընկեր հաստատության կողմից պատրաստված սննդային փաթեթ է, որը կարող է ներառել տարբեր ապրանքներ’ կախված օրվանից։ Բոքսը կարող է լինել անհայտ պարունակությամբ, սակայն միշտ համապատասխանում է նշված կատեգորիային (նախաճաշ, լանչ, քաղցր և այլն)։
3. Կարող եմ ընտրել բոքսի պարունակությունը
Ոչ ամբողջությամբ։ Foodbox-ի բոքսերը surprise ֆորմատով են, սակայն դուք ընտրում եք կատեգորիան և հաստատությունը։
4. Ինչպես կատարել պատվեր
- Ընտրեք բոքսը հարթակում։
- Վճարեք առցանց։
- Եկեք նշված ժամին և վերցրեք բոքսը ինքնաբեռնման եղանակով։
5. Ինչպես է իրականացվում բոքսի ստացումը
Բոլոր պատվերները ստացվում են ինքնաբեռնման (self-pickup) ձևաչափով’ գործընկեր հաստատությունից, նշված ժամին։
6. Ինչ անել, եթե չեմ կարող գալ նշված ժամին
Խնդրում ենք հնարավորինս շուտ կապ հաստատել տվյալ հաստատության հետ։ Շատ դեպքերում հնարավոր է պայմանավորվել ստացման ժամանակի փոփոխության կամ պատվերի չեղարկման մասին։
7. Կարող եմ չեղարկել պատվերս
Չեղարկումը հնարավոր է միայն ֆորս-մաժորային դեպքերում և կախված է գործընկեր հաստատության պայմաններից։ Չեղարկման դեպքում գումարը վերադառնվում է ձեր հաշվին։
8. Ով է պատասխանատու բոքսի որակի համար
Բոքսի որակի և պարունակության համար պատասխանատու է տվյալ գործընկեր հաստատությունը։ Foodbox-ը հարթակ է, որը կապում է օգտատիրոջին և գործընկերին։
9. Ինչու է գինը այդքան ցածր
Քանի որ բոքսերը ձևավորվում են օրվա մնացորդներից և վաճառվում են զեղչով’ սննդի վատնումը նվազեցնելու նպատակով։
10. Ինչ անել, եթե բոքսի հետ կապված խնդիր կա
Եթե բոքսի հետ կապված խնդիր կա, կարող եք կապ հաստատել տվյալ հաստատության հետ կամ գրել Foodbox-ի աջակցությանը’ նշելով պատվերի համարը։