Վերադառնալ գլխավոր

FOODBOX ծառայության օգտագործման պայմանագիր

Ընդհանուր դրույթներ

1.1. Սույն Օգտատիրոջ պայմանագիրը (այսուհետ՝ «Պայմանագիր») կարգավորում է «Foodbox» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ «Ընկերություն», «Foodbox») և գործունակ ֆիզիկական անձանց (այսուհետ՝ «Օգտատեր») միջև հարաբերությունները՝ Foodbox կայքի, բջջային հավելվածների և այլ տեղեկատվական ծառայությունների (այսուհետ ՝ «Ծառայություն») օգտագործման կապակցությամբ։

1.2. Պայմանագրի գործող խմբագրությունը հրապարակվում է Foodbox-ի պաշտոնական կայքում։

1.3. Ծառայության օգտագործումը նշանակում է, որ Օգտատերը լիովին ընդունում է սույն Պայմանագրի պայմանները։

1.4. Եթե Օգտատերը համաձայն չէ Պայմանագրի պայմաններին, նա պարտավոր է դադարեցնել Ծառայության օգտագործումը։

1.5. Ընկերությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ փոփոխել Պայմանագրի պայմանները՝ առանց Օգտատիրոջ նախնական ծանուցման։ Նոր խմբագրությունը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

1.6. Ծառայությունը Օգտատիրոջը տրամադրում է որոնման, ամրագրման, վճարման և Foodbox-ի գործընկերների կողմից առաջարկվող սահմանափակ կամ պիտանելիության ժամկետին մոտ ապրանքների ստացման հնարավորություն, ինչպես նաև այլ հարակից գործառույթներ։ ։

Գրանցում և նույնականացում

2.1. Ծառայության որոշ գործառույթ ների օգտագործման համար Օգտատերը պարտավոր է անցնել գրանցում և ստեղծել անձնական հաշիվ։

2.2. Գրանցման ընթացքում Օգտատերը պարտավորվում է տրամադրել ճշգրիտ, արդիական տեղեկատվություն։

2.3. Օգտատերը պատասխանատվություն է կրում իր հասանելիության տվյալների գաղտնիության պահպանման և իր հաշվի միջոցով կատարված բոլոր գործողությունների համար։

2.4. Հասանելիության տվյալների կորստի դեպքում Օգտատերը պարտավոր է անհապաղ տեղեկացնել Ընկերությանը։

2.5. Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Օգտատիրոջ հաշվին երրորդ անձանց կողմից չարտոնված հասանելիության հետևանքով առաջացած վնասների համար։

Գործառույթների տրամադրում

3.1. Ծառայությունը տրամադրվում է առկա վիճակով «ինչպես կա» («as is») ։

3.2. Ընկերությունն իրավունք ունի փոփոխել, լրացնել, սահմանափակել կամ ամբողջությամբ կամ մասնակիորեն դադարեցնել Ծառայության գործառույթների տրամադրումը՝ առանց նախնական ծանուցման։

3.3. Ընկերությունը չի երաշխավորում Ծառայության անխափան կամ անսխալ աշխատանքը։

3.4. Ընկերությունն իրավունք ունի ժամանակավորապես դադարեցնել Ծառայության աշխատանքը տեխնիկական սպասարկման նպատակով։

Ծառայության օգտագործման կանոններ

4.1. Օգտատերը պարտավորվում է օգտագործել Ծառայությունը բացառապես օրինական նպատակներով։

4.2. Օգտատիրոջն արգելվում է.

4.2.1. խոչընդոտել Ծառայության բնականոն աշխատանքը,

4.2.2. օգտագործել ավտոմատացված ծրագրեր և սկրիպտներ առանց Ընկերության թույլտվության,

4.2.3. փորձել ստանալ չարտոնված հասանելիություն Ծառայությանը կամ դրա տվյալներին,

4.2.4. տարածել կեղծ, վնասակար, ապօրինի կամ մոլորեցնող տեղեկատվություն,

4.2.5. խախտել երրորդ անձանց իրավունքները։

4.3. Ընկերությունն իրավունք ունի սահմանափակել կամ արգելափակել Օգտատիրոջ հասանելիությունը Ծառայությանը՝ խախտումների դեպքում։

Անձնական տվյալներ

5.1. Անձնական տվյալների մշակումը իրականացվում է Foodbox-ի Գաղտնիության քաղաքականությանը համապատասխան։

5.2. Ծառայությունն օգտագործելով՝ Օգտատերը համաձայնում է իր անձնական տվյալների մշակմանը ։

Պատասխանատվություն

6.1. Ընկերությունը պատասխանատվություն չի կրում հետևյալ հանգամանքների արդյունքում առաջացած վնասների համար.

– Ծառայության ժամանակավոր անհասանելիություն,

– տեխնիկական խափանումներ,

– երրորդ անձանց գործողություններ,

– Օգտատիրոջ սխալ գործողություններ։

6.2. Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Foodbox-ի գործընկերների կողմից վաճառվող ապրանքների որակի, անվտանգության և համապատասխանության համար։

6.3. Ապրանքների որակի վերաբերյալ բոլոր պահանջները ներկայացվում են անմիջապես վաճառողին (Foodbox-ի գործընկերին)։

Եզրափակիչ դրույթներ

7.1. Սույն Պայմանագիրը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։

7.2. Վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ համաձայնության չգալու դեպքում՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով

7.3. Պայմանագրի առանձին դրույթների անվավերությունը չի հանգեցնում Պայմանագրի ամբողջական անվավերության։