FOODBOX առևտրային հարթակի օգտագործման վերաբերյալ հրապարակային օֆերտա
1. Սահմանումներ
1.1. Foodbox – «ՖՈՒԴԲՈՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Գայայի պողոտա 10/6, էլ. հասցե՝ info@foodbox.am, վեբ-կայք՝ https://foodbox.am։
1.2. Առևտրային հարթակ (այսուհետ Հարթակ) – https://foodbox.am վեբ-կայքը և FOODBOX բջջային հավելվածը, որոնք հանդիսանում են ծառայություն և հնարավորություն են տրամադրում ստանալ տեղեկություններ սահմանափակ կամ պիտանելիության ժամկետին մոտեցող ապրանքների վերաբերյալ, ընտրել, ամրագրել և ձեռք բերել այդ ապրանքները, ինչպես նաև օգտվել հարթակի այլ գործառույթներից
1.3. Առաջարկ (Օֆերտա) – սույն փաստաթղթի պայմանները՝ Հարթակի օգտագործման իրավունքի տրամադրման վերաբերյալ։
1.4. Պայմանագիր – Foodbox-ի և Վաճառողի կամ Գնորդի միջև սույն Առաջարկի պայմաններով կնքված պայմանագիր։
1.5. Օգտատեր – գործունակ ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որն օգտագործում է Հարթակը որևէ եղանակով։
1.6. Վաճառող (Գործընկեր) – Օգտատեր, որը Հարթակում տեղադրում է Ապրանքների վաճառքի առաջարկներ (խանութներ, սրճարաններ, ռեստորաններ, հացատներ, սուպերմարկետներ և այլ առևտրային կետեր)։
1.7. Գնորդ – Օգտատեր, որը ձեռք է բերում Ապրանքներ Հարթակի միջոցով։
1.8. Պատվեր – Գնորդի կողմից Ապրանքի ամրագրման և (կամ) գնման ձևակերպում Հարթակի միջոցով։
1.9. Ապրանք – սննդամթերք և հարակից ապրանքներ սահմանափակ կամ պիտանելիության ժամկեին մոտեցող , որոնք վաճառվում են Վաճառողի կողմից։
1.10. Հայտարարություն – Վաճառողի կողմից Ապրանքի վաճառքի առաջարկ, որը պարունակում է նկարագրություն, գին, բնութագրեր, պիտանելիության ժամկետ և ստացման պայմաններ։
1.11. Անձնական հաշիվ – Օգտատիրոջ անհատական բաժինը Հարթակում։
2. Պայմանագրի առարկան
2.1. Foodbox-ը Վաճառողին տրամադրում է հասանելիություն Հարթակ՝ ներառյալ Հայտարարությունների տեղադրումը, Գնորդներից վճարումների ընդունումը, տեղեկատվական փոխգործակցությունը, վերլուծությունը, հաշվետվությունները և տեխնիկական աջակցությունը։
2.2. Foodbox-ը Գնորդին տրամադրում է առաջարկների դիտման, Պատվերների ձևակերպման, Ապրանքների վճարման և ապրանքների վճարման և ինքնուրույն վերցնոլու (ստանալու) հնարավորություն
2.3. Foodbox-ը հանդիսանում է բացառապես տեխնոլոգիական և տեղեկատվական հարթակ և չի հանդիսանում Ապրանքների վաճառող, մատակարար կամ արտադրող։ Ապրանքների որակի, անվտանգության, համապատասխանության և օրինականության համար ամբողջ պատասխանատվությունը կրում է Վաճառողը
3. Պայմանագրի կնքման կարգը
3.1. Պայմանագիրը համարվում է կնքված Օգտատիրոջ գրանցման և սույն Առաջարկի պայմանների ընդունման պահից։
3.2. Մուտքանունի և գաղտնաբառի օգտագործումը (հասանելիությունը) համարվում է օգտատիրոջ էլեկտրոնային նույնականացման միջոց և հավասարազոր է ձեռագիր ստորագրությանը ։
4. Հայտարարությունների տեղադրում
4.1. Վաճառողը ինքնուրույն կազմում և տեղադրում է Հայտարարությունները։
4.2. Վաճառողը պարտավոր է նշել Ապրանքի ճշգրիտ անվանումը, բաղադրությունը, պիտանելիության ժամկետը, պահպանման պայմանները, վաճառքի նախնական և զեղչված գինը և հնարավոր ալերգենները։
4.3. Վաճառողը երաշխավորում է, որ Ապրանքները փոխանցման պահին պիտանի են օգտագործման համար և համապատասխանում են ՀՀ օրենսդրության պահանջներին
4.4. Արգելվում է ժամկետանց, սանիտարական նորմերը խախտող, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ արգելված ապրանքների տեղադրումը։
5. Պատվերի ձևակերպում և վճարում
5.1. Գնորդը Պատվերը ձևակերպում է Հարթակի միջոցով։
5.2. Վճարումը կատարվում է առցանց՝ միացված վճարային համակարգերի միջոցով։
5.3. Դրամական միջոցները փոխանցվում են Վաճառողին՝ Foodbox-ի ծառայության վճարը (միջնորդավճարը) պահելուց հետո, Ապրանքի ստացումը հաստատելուց հետո։
6. Ապրանքի փոխանցում
6.1. Ապրանքի փոխանցումը կատարվում է Վաճառողի մոտ ինքնուրույն վերցնոլու (ստանալու) , առաքման կամ պատվերների հանձման կետերի միջոցով ։
6.2. Վաճառողը պարտավոր է ապահովել պատշաճ փաթեթավորում և ջերմաստիճանային ռեժիմի պահպանում։
7. Ապրանքի ստացում և բողոքներ
7.1. Գնորդը պարտավոր է ստանալիս ստուգել Ապրանքը։
7.2. Թերությունների կամ անհամապատասխանության դեպքում Գնորդը իրավունք ունի հրաժարվել Ապրանքից։
7.3. Ապրանքի որակի հետ կապված պահանջները ներկայացվում են անմիջապես Վաճառողին
8. Վերադարձի և պատվերի չեղարկման պայմաններ
8.1. Foodbox ծառայության միջոցով ձեռք բերված ապրանքների վերադարձը կատարվում է ՀՀ գործող օրենսդրության համաձայն՝ հաշվի առնելով իրականացվող ապրանքների առանձնահատկությունները։
8.2. Հաշվի առնելով, որ հարթակում վաճառվում են սահմանափակ պիտանելիության ժամկետ ունեցող սննդամթերքներ, պատշաճ որակի սննդամթերքը վերադարձման ենթակա չէ, բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի
8.3. Գնորդը իրավունք ունի հրաժարվել Պատվերից մինչև Վաճառողի կողմից դրա հաստատումը կամ մինչև Ապրանքի փոխանցումը։
8.4. Վճարի վերադարձ հնարավոր է հետևյալ դեպքերում.
- – անորակ ապրանքի տրամադրում,
- – հարթակում ներկայացված նկարագրությանն անհամապատասխանություն,
- – թերի պատվերի ստացում,
- – պատվերի կատարումն անհնար է դարձել Վաճառողի կամ Foodbox-ի մեղքով։
8.5. Վերադարձի ձևակերպման համար Գնորդը պարտավոր է 24 ժամվա ընթացքում դիմել Foodbox աջակցման ծառայությանը՝ տրամադրելով լուսանկար կամ տեսանյութ։
8.6. Վճարի վերադարձի վերաբերյալ որոշումը կայացվում է Foodbox-ի և Վաճառողի կողմից՝ դիմումի ստացման պահից առավելագույնը 3 աշխատանքային օրվա ընթացքում։
8.7. Դրամական միջոցների վերադարձը կատարվում է նույն վճարման եղանակով՝ առավելագույնը 10 բանկային օրվա ընթացքում։
8.8. Foodbox-ը իրավունք ունի մերժել վերադարձը հետևյալ դեպքերում.
- – ապրանքի կամ պատվերի դիտավորյալ վնասում,
- – պահպանման պայմանների խախտում,
- – ապացուցողական նյութերի բացակայություն,
- – դիմելու սահմանված ժամկետի խախտում։
9. Foodbox-ի վարձատրություն
9.1. Foodbox-ը ստանում է միջնորդավճար յուրաքանչյուր հաջողությամբ կատարված Պատվերից։
9.2. Միջնորդավճարի չափը արտացոլվում է Վաճառողի Անձնական հաշվում։
10. Պատասխանատվություն
10.1. Foodbox-ը պատասխանատվություն չի կրում Ապրանքների որակի, բաղադրության, պիտանելիության, անվտանգության, պահպանման պայմանների համար, քանի որ այդ պարտավորությունները ամբողջությամբ կրում է Վաճառողը ։
10.2. Սանիտարական նորմերի և օրենսդրության պահանջների պահպանումը ամբողջությամբ կրում է Վաճառողը։
11. Վեճերի լուծում
11.1. Բոլոր վեճերը փորձում են լուծվել բանակցությունների միջոցով ։
11.2. Կիրառելի իրավունք՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրություն։
12. Եզրափակիչ դրույթներ
12.1. Foodbox-ը իրավունք ունի ցանկացած ժամանակ փոփոխել սույն Առաջարկի պայմանները։
12.2. Նոր խմբագրությունը ուժի մեջ է մտնում foodbox.am կայքում հրապարակման պահից։
Հավելված №1. Արգելված ապրանքների ցանկ
FOODBOX Հարթակում արգելվում է տեղադրել. ժամկետանց սննդամթերք, վնասված փաթեթավորմամբ ապրանքներ, հատուկ ջերմաստիճանային պայմաններ պահանջող ապրանքներ՝ եթե Վաճառողը չի ապահովում անհրաժեշտ ջերմաստիճանային պահպանման պայմանները, ալկոհոլային խմիչքներ, ծխախոտ և նիկոտին պարունակող արտադրանք, դեղորայք և կենսաբանորեն ակտիվ հավելումներ, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ արգելված ցանկացած ապրանք։